Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Սենյակում գտնվող «փղին» չնկատելով՝ «աղվեսին» մատնացույց անելը համարում եմ անազնիվ

Սենյակում գտնվող «փղին» չնկատելով՝ «աղվեսին» մատնացույց անելը համարում եմ անազնիվ
18.07.2023 | 09:28

Ի պատասխան բազմաթիվ հարցերի.

այսօր Երևանում մեկնարկել են արցախահայերի բողոքի ակցիաներ միջազգային կառույցների և դեսպանատների առջև։

Շատերն են ինձ հարցնում, թե ինչու ես չեմ մասնացում այդ բողոքի գործողություններին։

Պարզաբանեմ։

Երկու օր առաջ ես հրապարակավ ու հստակ դիրքորոշում էի հայտնել այն մասին, որ Հայաստանի թրքահպատակ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո՝ արցախահայերի բոլոր տեսակի բողոքի գործողությունների առաջին հասցեատերը պետք է լինի ՔՊ-ական իշխանությունը։ Այդ հասցեատիրոջը շրջանցելով՝ ՄԱԿ-ին ու մյուս միջազգայիններին դիմելը ես համարում եմ իմաստազուրկ և անարդյունավետ։

Սենյակում գտնվող «փղին» չնկատելով՝ «աղվեսին» մատնացույց անելը համարում եմ անազնիվ։

Այս հարցի շուրջ ասելիքս այսքանն էր, լրագրողներին խնդրում եմ հավելյալ հարցեր չտալ։

Նոր ասելիք կունենամ միայն այն ժամանակ, երբ բողոքի գործողությունների բովանդակությունը կվերադառնա տրամաբանության տիրույթ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ. Սա էլ 2 օր առաջվա գրառումս.

երբ Հայաստանի անիծյալ ղեկավարն ու իր

նազիր-վեզիրները բացիեբաց հայտարարում են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, որից հետո էլ թշնամին բերում-КПП է տեղադրում միջանցքի մուտքի մոտ, էդ պայմաններում ես գնամ՝ միջազգային կազմակերպություններից ի՞նչ պահանջեմ։

Նախորդ դեկտեմբերին դեռ նման բացահայտ թրքամետ հայտարարություն չէր արել, ու միջազգային կազմակերպությունների դիմաց մեր՝ Արցախի նախկին և ներկա բոլոր չորս ՄԻՊ-երի բողոքի գործողություններն արդյունք չտվեցին։ Բա հիմա՞ ինչ արդյունք կտան։ Բա չե՞ն ասի՝ «եղբա՛յր, թե հարց ունես՝ գնա քո երկրի ղեկավարին տուր»։

Դիտվել է՝ 2500

Մեկնաբանություններ